ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կարդալ ավելինԱյլ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
Կարդալ ավելինԹուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։ Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։…
Կարդալ ավելինԵրևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 508.275 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 481-ը՝ երեք վագոնանի, 1383-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 467.292 ուղևոր։
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային մասնավորապես «սրացման» եւ «հրահրման» մեջ։ «Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արեւմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որեւէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, եւ այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։ «Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը…
Կարդալ ավելինԽաղի նոր կանոններն այլևս ուշացում չեն ենթադրում. Շինարարությունն ուշացնողների հետ պայմանագրերը կլուծվեն. Ավինյան
««Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար շինարարին տրվել է մինչեւ այսօր. Աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում կապալային գնման պայմանագիրը միակողմանի կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը: Նա տեղեկացրեց, որ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում բոլոր ժամկետանց շինարարությունների կապալառուների հետ, որտեղ հստակեցվելու են վերջնաժամկետները եւ խիստ զգուշացում է տրվելու, որպեսզի խելամիտ ժամկետում ավարտեն շինարարությունը. հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող…
Կարդալ ավելինԻրանը հերքել է ՌԴ-ին Ուկրաինայի դեմ կռվելու համար բալիստիկ հրթիռներ տրամադրելու լուրը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ուկրաինայում պատերազմի համար, տեղեկացրել է Mehr-ը։ «Չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի որեւէ իրավաբանական սահմանափակում չկա, Իրանը բարոյապես պարտավոր է ձեռնպահ մնալ զենքի գործարքներից ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ, որպեսզի չխորացնի պատերազմը։ Դա հիմնված է միջազգային օրենքներին եւ ՄԱԿ Կանոնադրությանը Իրանի կողմնակցության վրա»,- նշվել է առաքելության հաղորդագրությունում։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին հսկայական քանակությամբ «երկիր-երկիր» դասի…
Կարդալ ավելինԹուրքիայի դպրոցներին սկանդալային հրահանգ է ուղարկվել. Սուրբ ծնունդը եւ Հարության տոնը նշելն արգելվում է
Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։ Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը եւ…
Կարդալ ավելին«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում…
Կարդալ ավելինՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 741,726, ինչը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 193 737-ով կամ 35,4%-ով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։ Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 716 000, ինչը 2022 թվականի նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 000-ով, 2021 թվականի ցուցանիշից` շուրջ 80 000-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշից` շուրջ 156…
Կարդալ ավելին