Սյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Սյունիքում 77 մեքենա է դուրս բերվել արգելափակումից․ 89 քաղաքացու օգնություն են ցուցաբերել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրության մեջ։        

Կարդալ ավելին

«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան

«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների բոլոր  հարցերին , որոնք վերաբերվում էին  ոլորտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: «Զրույց /progressarmenia.com» -ի այն հարցին թե ա՞րդյոք գերատեսչությունն  այսօր հագեցած է մասնագիտական որակյալ կադրերով ՝   կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը նկատեց,- « Շուրջ 27 հազար գրանցված  տնտեսվարողի դեպքում, բնականաբար մեր ռեսուրսները  բավարար չեն,  դժվար է  խնդիրը լուծել: Բոլորս գիտենք  թե ինչով է պայմանավորված այն՝  մեր մասնագետ-կադրերի զգալի մասը ավագ սերունդն է ՝ երիտասարդներից քչերն…

Կարդալ ավելին

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

RadarArmenia-ի հարցին ի պատասխան, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը, ԱԳՆ-ից արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: «Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։        

Կարդալ ավելին

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները․ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը  կնվազի 6-8 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը  կնվազի 6-8 աստիճանով,  հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Ինչպես  տեղեկացրել են  «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին…

Կարդալ ավելին

Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։ «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,- գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։ Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը եւ…

Կարդալ ավելին

ԿՀՎ-ն Իսրայելի համար տեղեկություն է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների գտնվելու տեղի մասին. The New York Times

ԿՀՎ-ն Իսրայելի համար տեղեկություն է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների գտնվելու տեղի մասին. The New York Times

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր թիրախային խումբ, որը հետախուզական տվյալներ է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների եւ պատանդների գտնվելու տեղի մասին եւ դրանք փոխանցում է Իսրայելին, գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։ Նոր խմբի ստեղծման կարգադրությունն արվել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։ ԱՄՆ-ն բաձրացրել է նաեւ ՀԱՄԱՍ-ի գերակայությունն իր ցուցակում՝ չորրորդից բարձրացնելով ավելի շտապ՝ երկրորդ մակարդակ։ Առաջին մակարդակում ԱՄՆ «գլխավոր թշնամիներն են՝…

Կարդալ ավելին

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Ստրասբուրգում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել, ուրբաթ հայտարարել է ֆինն եվրապատգամավոր Պետրի Սարվաաման։ 7-րդ հոդվածը թույլ է տալիս միությանը դադարեցնել անդամությունը «այնպիսի արժեքների» համառ խախտման» համար, ինչպիսին են մարդու իրավունքները, դեմոկրատիան, հավասարությունը եւ օրենքի գերակայությունը։ Եթե Եվրահանձնաժողովի անդամների մեկ երրորդը եւ խորհրդարանի (705 անդամ) երկու երրորդի մեծամասնությունը համաձայնի սրան, «որակյալ մեծամասնությունը» կարող է դադարեցնել միության անդամի իրավունքները, ներառյալ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքը։ Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Պետրի Սարվաաման խնդրագիրը…

Կարդալ ավելին

Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական վարույթ է հարուցվել. ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական վարույթ է հարուցվել. ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության եվ մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է հինգ անձ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: «2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ: Նախնական տվյալներ են…

Կարդալ ավելին

Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է. Փաշինյան

Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է. Փաշինյան

Առաջին տպավորությունը այն է, որ, ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օրերս արված հայտարարություններին: «Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում են դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ…

Կարդալ ավելին
1 66 67 68 69 70 304