Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և…
Կարդալ ավելինԱյլ
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 403.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.84 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.43 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-433 դրամով,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի շրջանների զգալի մասում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևանում սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ -+2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+9, Սևանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +6+9, Տավուշում գիշերը՝ +2+5,…
Կարդալ ավելինԻրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու և Գազայի հատվածի վրա հարձակումը դադարեցնելու նպատակով դիվանագիտական ջանքերի զարգացման անհրաժեշտության մասին, գրում է Mehr-ը։ Դեկտեմբրի 11-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները։ Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգների կողմից իսրայելական ռեժիմին ցուցաբերվող համակողմանի աջակցությունն անվանել է «հիմնարար գործոն, որը նրան հնարավորություն է…
Կարդալ ավելինԶախարովան պատասխանել է ԵՄ-ի հետ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ Միրզոյանի հայտարարությանը
Դուք նշեցիք երեք երկիր։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Սա մեկնաբանելու պատճառ չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը ողջունում է ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ Մոլդովայի և Ուկրաինայի բանակցությունները»։ «Պարզապես դա մեզ չի վերաբերում՝ արված հայտարարությունների շրջանակներում։ Ես շարունակում էի փնտրել ձեր հարցի մեջ, որպեսզի գտնեմ, թե ինչպես է դա վերաբերում մեզ: Քանի որ…
Կարդալ ավելինԴեպի Հայաստան փոխանցումները նվազել են 40%-ով. Կենտրոնական բանկի ղեկավար
2023 թվականի 10 ամիսների ընթացքում (հունվար-հոկտեմբեր) դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40%, սակայն աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի հոկտեմ բերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերեց 2017 թվականի տվյալները,…
Կարդալ ավելինՀայաստանում ցանկանում են վերացնել գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը
Հայաստանը պետք է վերացնի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող մի շարք սուբսիդիաների հարկերը: Այս մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական ծրագրերի սուբսիդավորման համակարգի արդիականացմանը։ Այսպիսով, գործող կանոնակարգի համաձայն, եթե գյուղատնտեսական ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, և ձեռնարկատերը դիմում է սուբսիդավորման համար, ապա պետության կողմից տրամադրվող գումարը կդիտարկվի որպես «լրացուցիչ գոյացած եկամուտ»…
Կարդալ ավելինՎաղը Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարարը, հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ
Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:
Կարդալ ավելինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահի մահվան մասին
2023 թվականի դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհից ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ի լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։ Այս մասին ասվում է Ռուսական խաղաղապահ զորախմբի դեկտեմբերի 12-ի տեղեկագրում։ «Ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժած զինծառայողները հետագա բուժման նպատակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի օդային տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ…
Կարդալ ավելինՔննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն…
Կարդալ ավելին