Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում  հորդորում է Հայաստանի քաղաքացիներին իրենց ամանորյա հանգիստը Հայաստանյան մարզերում կազմակերպել։

Առջևում Ամանորն է, որը նոր հնարավորություն է բացահայտելու Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը։

Հայաստանի մարզերում գտնվող տարբերվող և յուրօրինակ հյուրատները իրենց ջերմ հյուրընկալությամբ կդարձնեն տոներն անմոռանալի։

Անցկացնելով Ամանորը մարզերում հնարավորություն կունենաք վայելելու հեքիաթային ձնառատ օրերը՝ տաք հյուրատան ջերմ մթնոլորտում։

2025 թվականը հնարավորություն կտա ձեզ նորից սիրահարվելու Հայաստանին:

Spread the love