AMIO Mobile-ը ճանաչվել է Armenian Digital Awards 2024 մրցանակաբաշխության «Տարվա հավելված» անվանակարգի հաղթող։
Ամիօ բանկը կարևորում է իր հաճախորդների համար բանկային գործարքների հեշտ և արագ հասանելիությունը, այդ պատճառով շարունակաբար զարգացնում և կատարելագործում է AMIO Mobile հավելվածը:
Մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողների ընտրությունը տեղի է ունեցել Armenian Digital Awards-ի պաշտոնական կայքում` բոլորին հասանելի, բաց քվեարկության և փորձառու ժյուրիի միջոցով։
Հիշեցնենք AMIO Mobile-ի բազմաթիվ հնարավորություններից մի քանիսի մասին.
- ՀՀ դրամով անվճար թվային քարտ, որը կարող եք ստեղծել միանգամից հավելվածում և կցել Apple Pay/Google Pay-ին (քարտն անվճար է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար)։
Թվային քարտն ակտիվանում է անմիջապես քարտի ստեղծումից հետո և տրամադրվում է PIN կոդ:
- Շահավետ օնլայն ավանդի, հաշվի, կուտակային հաշվի և պարտատոմսերի ձևակերպում։
- Արագ վճարումների և փոխանցումների հնարավորություն։
- Արագ դրամական փոխանցումների ստացում քարտին/հաշվին մի քանի րոպեում և շատ ավելին։
Առաջիկայում AMIO Mobile-ում սպասվում են բազմաթիվ նորություններ, որոնք կուրախացնեն բանկի հաճախորդներին:
Եթե դեռ չեք փորձարկել AMIO Mobile հավելվածը, ապա ներբեռնե՛ք այստեղից՝ App Store, Google Play
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։