ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին

Կքննարկվի Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին միանալու հանձնաժողովի հայտը

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։

Համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները  քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի  շուրջ:   Քննարկվելու է նաև  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ:

 

Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից:

 

Spread the love