Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին: «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։
Կարդալ ավելինԱյլ
Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետը նիստի սկզբում կարևորել է նման ձևաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարևոր օղակներ: Նիստի ընթացքում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները և ԵՄ գործընկերներն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի…
Կարդալ ավելինՆաթանյահուն հաստատել է, որ դադարի ավարտից հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մտադրությունը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն։ «Վերջին շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձնելով: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն հարցը, թե, արդյո՞ք, Իսրայելը կվերադառնա մարտերին մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը…
Կարդալ ավելին«Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ».մայրաքաղաքի ավագանի
2018թ Ապրիլ- Մայիս… Կարմիր գծերը (կայանատեղի) պետք է հանվեն, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ 2023թ Նոյեմբեր… Երևանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացնում։ Կարմիր գծերը (կայանատեղի) ուշադրություն՝ սահմանել նոր դրույքաչափ։ Հունվարի 1ից կենտրոնում կայանելու համար տարեկան վճարել 160.000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24.000 դրամ։ Ասե՛ք կանե՛նք… Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ։ Լրատվություն
Կարդալ ավելինԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին: Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը: Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են: Մասնավորապես, հանդիպման ընթացքում…
Կարդալ ավելինՎայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Լավագույն նպատակներն իրականացնելու համար՝ սպառողական վարկի ճկուն առաջարկ ԱՄԻՕ-ից: Գործում են վարկավորման լայն հնարավորություներ ցանկացած ոլորտի աշխատակցի համար: ԱՄԻՕ- ն տրամադրում է սպառողական վարկեր` 14.4%-17.5% տարեկան տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք 15.6%-20.8%) Առանց հայտի դիտարկման և ամսական սպասարկման թաքնված միջնորդավճարների Մինչև եկամուտների 15-ապատիկը` անկախ ԱՄԻՕ բանկով աշխատավարձի ստացման պայմանից Վարկի գումար` առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ Վարկի ժամկետ` մինչև 60 ամիս Ստանալ սպառողական վարկ ԱՄԻՕ բանկից հեշտ է` առանց հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտության, հարմար է` վարկի տրամադրումը…
Կարդալ ավելինՆախիջեւանում անցկացվել են հերթական զորավարժությունները
Նախիջեւանում անցկացվել են հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, առաջին փուլում ստորաբաժանումները բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության և «Տագնապի» ազդանշանից հետո հետ են քաշվել այն շրջաններ, որտեղ անցկացվում էին զորավարժությունները։ «Մարտական հրամանի համաձայն՝ տանկային և մեքենայացված ստորաբաժանումները կատարել են կեղծ հակառակորդի դիրքի վրա գրոհելու խնդիրը։ Հիմնական շեշտը դրվել է գերիշխող բարձունքների գրավման վրա, որտեղից տեսանելի են հակառակորդի ռեզերվների մատակարարման ուղիներն ու մոտեցման ուղղությունները»,- հայտնում են լրատվամիջոցները։
Կարդալ ավելինՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է 402.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.78 դրամ (աճել է 1.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.53 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-440 դրամով,…
Կարդալ ավելինԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվեց նոր բրենդի ներքո
Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ երրորդ մասնաճյուղը: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ և արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար: «Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարևոր էր, հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլև յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի…
Կարդալ ավելին