Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 89,91 դոլար

Նավթի գնանշումները, որոնք անցած շաբաթ հոկտեմբերից հետո հասել էին առավելագույնին, երկուշաբթի սկսել են իջնել։

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,26 դոլարով (1,38 տոկոս)՝ մեկ բարելը 89,91 դոլար։ Ուրբաթ Brent-ը թանկացել էր 0,52 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելը 91,17 դոլար։

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 1,5 դոլարով (1,31 տոկոս)՝ մեկ բարելը 85,76 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 0,32 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 86,91 դոլար։

Անցած շաբաթ Brent-ը թանկացել էր 4,8 տոկոսով, WTI-ը՝ 4,5։

Spread the love