ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով

ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով

Ամիօ բանկը հրաշալի առաջարկ ունի արտարժույթով խնայողությունների սիրահարների համար։ Բանկի «Շահավետ»  ավանդատեսակի շրջանակում ԱՄՆ դոլարով առցանց ավանդն արդեն հնարավոր է ձևակերպել մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ: Ավանդի պայմաններ՝ ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, ամենաբարձր` 5% տոկոսադրույքը գործում է 551-ից 1095 օր ժամկետով ավանդների դեպքում, հնարավոր է  ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությունը։ Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում: Բարձր…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագրի ամփոփումը (Տեսանյութ)

Տեղի է ունեցել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագրի ամփոփումը (Տեսանյութ)

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների…

Կարդալ ավելին

Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա: «Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական…

Կարդալ ավելին

««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան

««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն է բարելավել ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում: Նրա…

Կարդալ ավելին

«ԷԿՈՏՈՄԱՏՈ»–ն կընդլայնի արտադրությունը. նախատեսվում է ավելացնել նոր աշխատատեղեր. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ(Տեսանյութ, ֆոտոներ)

«ԷԿՈՏՈՄԱՏՈ»–ն կընդլայնի արտադրությունը. նախատեսվում է ավելացնել նոր աշխատատեղեր. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ(Տեսանյութ, ֆոտոներ)

«progressarmenia.com»-ը  և «Զրույց» լրատվականը   հանդիպեց հանրապետության ամենահայտնի՝  Գողթ  համայնքում գործող  «Էկոտոմատո» ընկերությանը, որը տարածաշրջանում միակն է վարդերի ջերմոցային հատընտիր արտադրությամբ:«Այսպիսի վարդեր ոչ մի տեղ չեն աճում, պրեմիում կարգի վարդեր աճում են միայն Էկվադորում, սակայն դրանք բավականին թանկ արժեն»։ Այդ  մասին մեր հետ զրույցում ասաց, կազմակերպության պատասխանատու ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ, ով  նաև ներկայացրեց   կազմակերպության ձեռքբերումները  և  անելիքները: -Պարոն Սմբատյան ի՞նչպիսին էր  կազմակերպության նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: -Մենք հնարավորինս  ամեն բան իրականացնում ենք,  որ նորմալ ընթանա մեր կազմակերպության…

Կարդալ ավելին

Արտաշատի համայնքապետը հարյուրավոր գրքեր է նվիրել համաքաղաքացիներին

Արտաշատի համայնքապետը հարյուրավոր  գրքեր է  նվիրել համաքաղաքացիներին

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն Հայաստանում 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օրվա խորհրդին համահունչ` գրքեր եմ նվիրել անցորդներին ու շնորհավորել թումանյանական տոնի առթիվ։ Մեծ Լոռեցու ծննդյան օրը կարևորում ենք ընթերցանության խորհրդով, նրա «աչքի պես պարզ և աչքի պես բարդ» ստեղծագործությունները սիրելի են բոլոր սերունդների համար»,-այդ մասին գրում է Արտաշատի համայնքապետ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ իր ֆեսբուքյան գրառման մեջ: Այսօր  Արտաշատի համայնքապետն ու աշխատակիցները  գրքեր նվիրեցին  համայնքում  շրջող քաղաքացիներին։ Ավանդական դարձած ակցիայի շրջանակում…

Կարդալ ավելին

Երևանում ապրելու արժեքն ավելի բարձր է, քան Մոսկվայում. Numbeo

Երևանում ապրելու արժեքն ավելի բարձր է, քան Մոսկվայում. Numbeo

Ապրելու արժեքի ինդեքսով Երևանը զբաղեցրել է 179-րդ հորիզոնականը։ Դրա մասին հայտնում է Numbeo-ի՝ կյանքի արժեքի և որակի աշխարհի ամենամեծ բազան: Ստամբուլը զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը (դա նշանակում է, որ այստեղ գները Երևանի համեմատ շատ ցածր չեն): Վարկանիշում Մոսկվան զբաղեցրել է 210-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 222-րդ, Բաքուն՝ 256-րդ։ Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ցանկում ներառվել են աշխարհի խոշորագույն քաղաքներից 327-ը։        

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 28-ամյա վարորդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Նա և 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդրեձ, տեղափոխել են…

Կարդալ ավելին

«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով

«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով

«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով: Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։ Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են…

Կարդալ ավելին
1 161 162 163 164 165 540