Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ…
Կարդալ ավելինԻրավունք
Հրշեջ-փրկարարական նոր կայանի գործարկումը թույլ կտա 911 փրկության հեռախոսահամարն օգտագործողին ապահովել առավել արագ արձագանքում. ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են կայանի բացման արարողությանը
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին…
Կարդալ ավելինՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ. հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման. հաղորդագրությունները չեն պարունակել…
Կարդալ ավելինԵվս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկի խորքային գնահատում, համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է hյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու…
Կարդալ ավելինՄշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը
2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը: Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են…
Կարդալ ավելինՊարեկային ծառայողները կատարելագործում են արտակարգ իրավիճակներում մեքենա վարելու հմտությունները (Տեսանյութ)
Կոտայքում և Սյունիքում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման թվային համակարգը
Կոտայքի և Սյունիքի մարզերում մարտի 17–ից սկսվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կիրառումը, որը թույլ կտա բացառել փաստաթղթային գործընթացը և մեծացնել տվյալների հավաքագրման արդյունավետությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ նշելով, որ Կապանում արդեն իսկ գրանցվել է առաջին դիմումը, որից էլ սկսվել է գործընթացը։ Մինչեւ 2026թ. համակարգի ներդրումը հանրապետության ամբողջ տարածքում , ընտանիքները դեռ ստիպված կլինեն Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թղթային ձևաչափով, իսկ…
Կարդալ ավելին2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. ԿԲ-ն երկու սցենար է դիտարկում
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: 2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում և հիմնական գործընկեր երկրներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են՝ պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև…
Կարդալ ավելինԻնչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող, 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են…
Կարդալ ավելին








