Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝…
Կարդալ ավելինԻրավունք
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում
Մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով վերջին 2 տարում կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այդ մասին քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն…
Կարդալ ավելինԹմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվեց ու առգրավվեց․ Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում…
Կարդալ ավելինՍոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։ Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված…
Կարդալ ավելինՄի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II…
Կարդալ ավելին«ՎԿԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԵվս 5 քննական ավտոմոբիլ գործնական քննությունների համար․ համալրումը կնպաստի քաղաքացիների սպասելաժամանակի կրճատմանը
Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ մթնոլորտ ապահովելու նպատակով է ։ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների…
Կարդալ ավելինՍպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր
2024 թվականի վերջին եռամսյակում մեկ անձի համար սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում կազմել է 78 811 դրամ։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով կառավարության անդամներին։ Միաժամանակ, նվազագույն աշխատավարձը, առանց հարկերի, 75 հազար դրամ է, որը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ինքնարժեքից։ «Միջին կենսաթոշակը 73 տոկոսով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Միևնույն ժամանակ, նվազագույն կենսաթոշակն ավելի քան երկու անգամ ցածր է»,- ասաց Ավետիսյանը։ Սրան ի պատասխան աշխատանքի և…
Կարդալ ավելին









