«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։

Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
  • Պատմագրություն
  • Հնագիտական ժառանգություն
  • Հայկական հետքը և մշակութային ժառանգությունը աշխարհում
  • Ուրարտագիտություն
  • Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ ապրիլի 8-ը՝ ժամը 11:00-ն:

 

Spread the love