Հայկական աստղագիտական ընկերությունն ու Բյուրականի աստղադիտարանը հայտարարում են «Դպրոցից դեպի Տիեզերք» 2025 ծրագրի դպրոցների ընտրության արդյունքները

Բյուրական, 2025 թ. – Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, BAO) ուրախ են հայտնել, որ 2025 թվականի «Դպրոցից դեպի Տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ընտրվել են 37 դպրոց Հայաստանի բոլոր մարզերից։

Դպրոցների ընտրության չափանիշները ներառել են՝

  • 2022-2024 թվականներին դասախոսություններ անցկացրած դպրոցների բացառումը,
  • Նախորդ տարիներին դիմած, բայց չընդգրկված դպրոցներին նախապատվության տալը,
  • Նույն բնակավայրից մեկ դպրոց ընտրելու սկզբունքը՝ առավել մեծ դպրոցի նախընտրությամբ,
  • Սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի դպրոցներին առաջնահերթություն տրամադրելը,
  • Ավագ դպրոցներին նախապատվություն տալը,
  • Հայտի լրացման ճշգրտությունը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝

Հայկական աստղագիտական ընկերության ծրագրերի համակարգող Սոնա Ֆարմանյանին

Էլ․ փոստ՝ s.farmanyan@yahoo.com

Հեռ.՝ 055911307

Ծրագրի մասին․

«Դպրոցից դեպի Տիեզերք» ծրագիրը ֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից է և միտված է խթանելու աստղագիտական կրթությունը և ոգեշնչելու նոր սերնդին բացահայտելու տիեզերքի գաղտնիքները։

Աստղագետները այցելելոով ՀՀ մարզերի դպրոցներ կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, Բյուրականի աստղադիտարանի և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Ընտրված դպրոցների ցանկը ստորև.

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

  1. Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց
  2. Եղիպատրուշի միջնակարգ դպրոց
  3. Մաստարայի միջնակարգ դպրոց

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

  1. Արալեզի միջնակարգ դպրոց
  2. Ռանչպարի միջնակարգ դպրոց
  3. Վանաշենի միջնակարգ դպրոց
  4. Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

  1. Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց
  2. Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոց
  3. Ծիածանի միջնակարգ դպրոց

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  1. Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվ․ միջնակարգ դպրոց
  2. Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
  3. Շողակաթի միջնակարգ դպրոց

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

  1. Արջուտի միջնակարգ դպրոց
  2. Մարցի միջնակարգ դպրոց
  3. Մեդովկայի միջնակարգ դպրոց
  4. Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց
  5. Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

  1. Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոց
  2. Ողջաբերդի միջնակարգ դպրոց
  3. Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

  1. Կամոյի միջնակարգ դպրոց
  2. Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
  3. Ջրափիի միջնակարգ դպրոց

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

  1. Գեղանուշի միջնակարգ դպրոց
  2. Դարբասի միջնակարգ դպրոց
  3. Շաքիի միջնակարգ դպրոց
  4. Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

  1. Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց
  2. Զառիթափի միջնակարգ դպրոց
  3. Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

  1. Այգեհովիտի միջնակարգ դպրոց
  2. Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց
  3. Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  4. Բաղանիսի միջնակարգ դպրոց
  5. Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
  6. Չորաթանի Ա. Ուդումյանի անվան միջնակարգ դպրոց

 

 

Spread the love