Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Առաքելոց վանական համալիրի և բնակատեղիի՝ Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում ընդգրկումն առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների…
Կարդալ ավելինԻրավունք
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով
Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691): Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը: Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ`…
Կարդալ ավելին«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները
Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝…
Կարդալ ավելինԱրագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման և վայրկյանների ընթացքում: Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…
Կարդալ ավելինԱրդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։ Վիրաբուժական հիվանդություններ 1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների ֆունկցիան խանգարված չէ, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։ 4․ Լեղապարկի հեռացումը խոչընդոտ չէ հետագա ծառայության համար, եթե չկան մարսողական…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 251, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107 և 1502 այլ իրավախախտումներ։ 168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝…
Կարդալ ավելինԵրևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն. շինությունները սարքավորված…
Կարդալ ավելինԵրևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:
Կարդալ ավելին2024-ին 2023-ի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ. ՊԵԿ
2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է շուրջ 340 մլն դրամ։
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 204 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 48 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, համակարգչային հափշտակության՝ 4, թմրանյութի իրացման…
Կարդալ ավելին








