Անցել է շուրջ երեք տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ կառավարության կողմից կազմակերպվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10): Բայց ժողովրդից հատվածական դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից…
Կարդալ ավելինԻրավունք
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։ Շարունակելու…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 388.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.42 դրամ (աճել է 3.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.99 դրամ (աճել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 390.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-409 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՄեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Ազգային ժողովը քվերակությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին: Քվերկության արդյունքում պատգամավորներից հետևյալ 61-ը քվեարկեց կողմ, 1-ը՝ դեմ:
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք փոփոխություններին
Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունների կատարումը, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և…
Կարդալ ավելինԳերմանիայի կառավարությունը հայտնել է Օլաֆ Շոլցի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին
Գերմանիայի կառավարությունըից հայտնել են կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ «Կանցլերը դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և նախագահ Պուտինին կոչ է արել դադարեցնել այն և դուրս բերել զորքերը։ Կանցլերը Ռուսաստանին կոչ է արել բանակցել Ուկրաինայի հետ արդար և կայուն խաղաղության համար և ընդգծել Գերմանիայի անսասան վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կանցլերը նախապես հեռախոսով խոսել…
Կարդալ ավելինԱմանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ը Ամիրյան փողոցից մինչև Խորենացու փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ը՝ Խորենացու փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի Փակ շուկա ընկած հատվածի երթևեկությունը:
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում.(Տեսանյութ)
Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին խուսափել հերթերից։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նշում է, որ շրջիկ այցերի ձևաչափն շատ արդյունավետ է։…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ
Նախարարությունից progressarmenia.com-ն հաղորդում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության…
Կարդալ ավելինԱմփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները.(Տեսանյութ)
Այս տարվա 10 ամիսներին պարեկային ծառայության աշխատանքի ամփոփումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում և մարզերում արդյունքների ամփոփմանը մասնակցում են ոչ միայն պարեկային ծառայողները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ: Այս անգամ հերթը Կոտայքի մարզինն էր: Աշխատանքի վերլուծություն ու գնահատում, նոր հանձնարարականներ ու քննարկում. նոյեմբերի 13-ին Կոտայքի գումարտակի պարեկների հետ հանդիպման ընթացքում Արթուր Խուդինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ծառայությունը լավագույնս իրականացրած պարեկներին, միաժամանակ տալով համապատասխան…
Կարդալ ավելին







