ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։

Մասնավորապես՝

-սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի     ․  տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը,

– ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,

–  սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ,

– առաստաղները, հատակների, պատերի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,  որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում,

-ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

-սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել  այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

 

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

 

Spread the love