Նոյեմբերի 28-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կիջնի 5-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6,
Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5։