Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Ըստ էության, կառավարության նիստի հետաձգման պատճառը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է։ Այն նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ 2025 թվականի բյուջեի քննարկումների ավարտին։        

Կարդալ ավելին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, «Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և…

Կարդալ ավելին

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք(Տեսանյութ)

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք(Տեսանյութ)

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու 8 դեպք։ Անզիջում պայքարը շարունակվում է։        

Կարդալ ավելին

Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են

Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են

Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված է երկու կողմերից»,- ընդգծել է Բայրամովը։        

Կարդալ ավելին

ՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ

Կարևորելով հանրային կարծիքը և հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների գործընթացում՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է` ՆԳՆ-հասարակություն կապի ամրապնդումը, թափանցիկ, հաշվետվողական համագործակցության ապահովումը՝ շեշտադրելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեական փոխանցումը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։ Մրցույթի թեմաներն են՝ 1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, 2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում, 3. Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ): Նշված…

Կարդալ ավելին

Ուշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Ուշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։        

Կարդալ ավելին

Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ

Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ

Գաղտնիք չէ, որ անձնական ֆինանսական եկամուտներն ավելացնելու լավագույն և ապահով միջոցներից են պարտատոմսերը: Նրանք ունեն բարձր լիկվիդայնություն, կամայական պահի կարող ես վաճառել և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով: Թե մայր գուման է ապահով, թե եկամտի աղբյուրն է երաշխավորված: Ավելացրու անձնական ֆինանսական միջոցներդ` ձեռք բերելով Ամիօ բանկի անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դոլարային պարտատոմսերը՝ հետևյալ պայմաններով․ Արժեթղթերի անվանական արժեքը  –  100 ԱՄՆ դոլար Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75%…

Կարդալ ավելին

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի հատիկների գները 2024-2025 թվականների սեզոնի սկզբին կբարձրանան՝ 2023-2024 թվականների սեզոնի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը՝ հղում անելով Գանայի կակաոյի հատիկների գնումների ազգային մարմնին։ Գանայում մեկ տոննա կակաոյի հատիկի գինը հասել է 49600 ցեդիի (3006 դոլար)՝ նախորդ տարվա 48.000 ցեդի (2909 դոլար) սակագնի դիմաց: «Այս միջոցը նպատակ ունի ամրապնդել արտադրողների վստահությունը, բարձրացնել եկամուտների կայունությունը և ամրապնդել կառավարման գործընկերությունը արտադրողների հետ», – մեջբերում է գործակալությունը Գանայի գործակալության խոսքերը:…

Կարդալ ավելին
1 225 226 227 228 229 546