Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Նոյեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 299 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 46, չամրակապված վարելու՝ 1507, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 285, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 192, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 207 և 1427 այլ իրավախախտումներ։ 123 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 117-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը՝ բեռնատարներ, 121-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 88 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16266 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 437 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 259, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 983 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 3895, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 668, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46, արագության գերազանցման՝ 1747 և 4709 այլ իրավախախտումներ։ 530 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1759-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 600-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 315-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 62 անձ։

 

Spread the love