ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան: Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման…
Կարդալ ավելինԻրավունք
Իսրայելը սպառնացել է Իրանին՝ «երկրորդ Գազայով»
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին, հաղորդում է Times of Israel-ը: Իրանական հարձակման հետևանքով վնասված Նևաթիմ ավիաբազա կատարած այցի ժամանակ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելն ինքը կընտրի իր պատասխան գործողությունների ձևն ու ժամանակը, և որ սա պետք է ընդունվի ոչ միայն որպես մտադրության հայտարարություն, այլ որպես աշխատանքային…
Կարդալ ավելինԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,- ասվում է գրառման մեջ:
Կարդալ ավելինԼիբանանին օգնելու համար Ֆրանսիայում միջազգային համաժողով կանցկացվի
Ֆրանսիան այս ամիս միջազգային համաժողով կանցկացնի՝ օգնելու մեծացնել Լիբանանին մարդասիրական օգնությունը և ամրապնդել երկրի հարավային հատվածում անվտանգությունը, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը։ «Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք համաժողով կանցկացնենք՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, միջազգային հանրությանը և լիբանանյան զինված ուժերին աջակցելու անվտանգության ամրապնդման գործում, հատկապես հարավային Լիբանանում», – ասել է Մակրոնը՝ Փարիզում ֆրանսախոս երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո։ Իսրայելն ինտենսիվ ռմբակոծություն է սկսել Լիբանանում և վերջին շաբաթներին զորքեր է ուղարկել սահմանից…
Կարդալ ավելինՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել(Տեսանյութ)
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Հոկտեմբերի 4-ին, ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9…
Կարդալ ավելին«Հանուն նոր Միության» շարժումը հանդես կգա հայտարարությամբ(ֆոտոներ)
Հոկտեմբերի 5-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը գումարել էր նիստ, որի օրակարգում էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը՝ ձեւավորել երրորդ ուժ: Ներկա էին շարժման գործադիր մարմնի, խորհրդի անդամներ, համակիրներ, գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Շարժման համակարգող Հ. Բաբուխանյանը ներկայացրեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարությունը, այնուհետեւ ծավալվեց քննարկում: Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, շարժման Մշակութային հանձնաժողովի…
Կարդալ ավելինՊռոշյանի կոնյակի գործարանի «Այգեստան» մասնաճյուղը մթերողների խնդիրների մեղմելու նախապայմաններ է ստեղծել.(Տեսանյութ)
Ընթացիկ տարի խաղողի բերքը նախորդ՝ 2023 թվականի համեմատ զգալի նվազ է դա ունի իր պատճառները, սակայն դրան զուգահեռ խաղողի մթերումը սկսվել է ոչ բոլոր մթերող գործարաններում: Այդ ֆոնին պետք է փաստենք , որ ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ գործարանը՝«ԱՅԳԵՍՏԱՆ »մասնաճյուղը ինչպես բոլոր տարիներին ժամանակին և ըստ պայմանագրի բոլոր ֆերմերներից մթերում է, որ վազին խաղող գյուղացին չթողնի: Ինչպես արդեն գիտենք այս տարի խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր էկոնոմիկայի…
Կարդալ ավելին20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի որոշումը կստանա ավտոմատ 20 տոկոսով նվազ։ Հիշեցնենք, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային…
Կարդալ ավելինՄեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն. 2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ. 3) Հանրակրթական…
Կարդալ ավելինՄերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով…
Կարդալ ավելին








