«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է Ադրբեջանի հերթական կամայականությունը ՀՀ նկատմամբ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ թեզի տարածման նպատակով, հերթական միջոցառան վրա: Որտեղ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը ներկայացրել է 20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության և «Հայաստանի Հանրապետությունում
ադրբեջանցիներին պատկանող ժառանգության» ոչնչացման մասին կեղծ թեզերը։ Վերջինիս խոսքով «արևմտյան ադրբեջանցիները», ովքեր «բռնի ուժով հեռացվել են իրենց պապենական հողերից», այսօր ապրում են հայրենիքի
կարոտով և ունեն իրավունք վերադառնալու։ «Արևմտյան Ադրբեջան» թեզը առավել ակտիվորեն շահարկվում է
Արցախյան վերջին պատերազմից հետո։ Այնուամենայնիվ, զարմանալի է, որ Լեհաստանի ներկայացուցիչը՝ նշելով
«վերադարձի իրավունքի» կարևորությունը, չի հիշել Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված
բռնությունների մասին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների
քաղաքականությունը և այս շինծու թեզի առաջքաշումը։ Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին
զգուշանալ Ալիևի ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությանն աջակցելու հարցում։