ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը: Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։ Հիշեցնենք, որ…
Կարդալ ավելինԻրավունք
Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար
2000-ականների սկզբին Միացյալ Թագավորությունում ստեղծվեց ժամանակակից բանկային հավելվածի առաջին նմուշը, սակայն թվային բանկինգի մասին սկսել էին խոսել դեռևս 1990-ական թվականներից: Այս կարճ ժամանակահատվածում թվային բանկինգը հասցրեց դառնալ յուրաքանչյուրի առօրյայի կարևոր մասը, առանց որի անգամ դժվար է պատկերացնել ֆինանսների կառավարումը: Այժմ աշխարհում բանկային հաշիվ ունեցողների կեսից ավելին` շուրջ 63%-ը, ունի օնլայն բանկինգի հավելված իր հեռախոսում: Ամիօ բանկն էլ շարունակաբար բարելավում է իր հաճախորդների փորձառությունը` զարգացնելով AMIO Mobile հավելվածը: AMIO Mobile-ում անընդհատ ավելանում են նոր ֆունկցիաներ և հնարավորություններ,…
Կարդալ ավելինՀայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու…
Կարդալ ավելինՆախօրեին հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն…
Կարդալ ավելինԲայդենը Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Կիևին 5,8 միլիարդ դոլարի զենք հատկացնելու իր լիազորությունները. The Hill
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա զենք ուղարկելու համար մինչև 2025 թվականը՝ սեպտեմբերի 30-ից հետո շուրջ 5,8 միլիարդ դոլար հատկացնելու համար Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Նախագահի պաշտպանության լիազորությունը (PDA), գրում է The Hill-ը։ Սպիտակ տունը խնդրել է երկարաձգումը ներառել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի առաջարկած բանաձևում։ Հատկացվելիք գումարի ժամկետը լրանում է այս ամսվա վերջին։ The Hill-ին ուղղված նամակում Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը նշել է, որ մոտ ապագայում դեպարտամենտը կշարունակի տրամադրել կրճատման փաթեթներ և աշխատում…
Կարդալ ավելինՀայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց և վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշումից և օրենքով սահմանված կարգով զենք ձեռք…
Կարդալ ավելինՊեսկով․ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց այն ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր շահերով
ԱՄՆ-ն բացահայտ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն Անկարան գործում է բացառապես իր շահերից ելնելով, այդ թվում՝ զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի Հանրապետության վրա՝ չխորշելով տնտեսության համար հետևանքներով վախեցնելուց», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ Անկարան «շարունակում է առաջնորդվել բացառապես սեփական շահերով, այդ թվում՝ զարգացնելով առևտրատնտեսական և այլ համագործակցությունը Մոսկվայի հետ»։…
Կարդալ ավելինՀանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի առաջիկայում: Այս մասին տեղեկանում է ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից: Սույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը: «Հրապարակ»-ը գրել է, որ «Պրն․ Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն…
Կարդալ ավելինԻՀՊԿ. Իրանը մտադիր չէ հրաժարվել Զանգեզուրի միջանցքի հարցում իր դիրքորոշումից
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է նաև. «Որպես տարածաշրջանային տերություն Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չի թուլացնել նրա ազդեցությունը։ Իրանի շահերի շրջանցմամբ տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած…
Կարդալ ավելինՀայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է
2024 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը Երևանում անցնում է գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ: Միջոցառումը հավաքել է ոլորտի կարևոր դերակատարներին, միջազգային փորձագետներին և իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների և հյուրերի ներկայացուցիչներին տարբեր երկրներից: Երևանի փոխմայոր Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ «գինին պարզապես ըմպելիք չէ»: «Գինին մեր մշակույթի, ավանդույթների և պատմության արտահայտությունն է: Գինեգործության ամենահին կենտրոններից մեկը լինելով՝ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի»: Այս խոսքերով նա ընդգծեց հին գինեգործական…
Կարդալ ավելին







