Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ մերձավորարևելյան պետությունների հարաբերությունները զարգանան հանգիստ մթնոլորտում։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։
«Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները շարունակվեն հանգիստ ուղղությամբ», – մեջբերում է Փեզեքշիանի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Իրանի նախագահը, իրավիճակը տարածաշրջանում դարձել է կրիտիկական՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը չի ճանաչում «ոչ մի միջազգային իրավական և մարդասիրական շրջանակ»։