Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 150 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։ Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ,…
Կարդալ ավելինԻրավունք
Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում
Այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ: Նիստին մասնակցել են ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները: Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ…
Կարդալ ավելինՄեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար»
Սիրելի’ հայրենակիցներ, մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը: Այս մասին հայտնում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան էջում։ «Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը խիստ կարևոր է։ Միասին մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, մեր երկիրն ու ապագան։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԵրեք օրում բացահայտվել է 194 հանցագործություն. գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 52 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խուլիգանության` 9, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման ՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 4, ավտոմեքենայի…
Կարդալ ավելինՀայաստանը կարող է դառնալ կարեւոր օղակ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. էկոնոմիկայի նախարար
Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առեւտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչեւ գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ…
Կարդալ ավելինԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինAMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին









