Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ. Եվրասիական տնտեսական համաժողով Երևանում

Այսօր Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի  «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ:

Նիստին մասնակցել են  ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները:

Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ Հայաստանի մրցակցային մարմնի իրավակիրառ փորձին:

Բանախոսները ներկայացրել են նաև  մրցակցության գործերի վերաբերյալ ԵԱՏՄ դատարանի իրավական դիրքորոշումներին,  ԵԱՏՄ շուկաներում մրցակցության ազդեցությունների կանխարգելման «գորշ գոտիների» առկայությանը, էլեկտրոնային հարթակների գործունեության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ իրենց փորձն ու  տեսակետները:

Համաժողովի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ   ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը կազմակերպել էր նաև հանրային ընդունարան  գործարար համայնքի համար:

Հանրային ընդունարանը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ ուղիղ երկխոսության բաց հարթակ է, որի շրջանակում ներկայացվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկվում են բիզնեսին հուզող խնդրահարույց հարցերը և դրանց լուծման ուղիները:

Միջոցառումների տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումներով՝

https://www.youtube.com/watch?v=qvXcO947G3c&list=PLmSJrmuJsUDbY0CWT-KvYFn4c7s0UtPgx&index=28

https://www.youtube.com/watch?v=tdQACOPw27c&list=PLmSJrmuJsUDbY0CWT-KvYFn4c7s0UtPgx&index=20

Spread the love