ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ընտրողների հոգսն է, իսկ Ռուսաստանն իր հոգսերը, ձեռքբերումներն ու խնդիրներն ունի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այս ամենը հավանաբար ամերիկացի ընտրողների հոգսն է, նրանք պետք է գնահատական տան իրենց թեկնածուներին, ոչ թե մենք: Մենք ունենք մեր հոգսերը, մեր ձեռքբերումներն ու մեր խնդիրները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ում Հարիս-Թրամփ բանավեճի մասին հարցին։ Երեքշաբթի օրը հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին…
Կարդալ ավելինԻրավունք
Հիշատակում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Այսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինԻնչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել
Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։ My TAX բջջային հավելվածն ունի…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին
Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ, երբ նպատակները կանաչ են, իսկ երկինքը կապույտ
Ամիօ բանկը ներկայացնում է կանաչ հնարավորությունների նորարարական լուծումներ՝ շահավետ ֆինանսական պայմաններով և տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորությամբ: Եթե ցանկանում եք ընդլայնել, զարգացնել և բարձրացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը, ապա Ամիօ Էներգո+ լիզինգը հենց Ձեզ համար է: Էներգո+ լիզինգը նախատեսված է սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող նոր հիմնական միջոցների ձեռքբերման և հին սարքավորումները նորով փոխարինելու համար: Ինչու՞ ընտրել Էներգո+ լիզինգը. Ֆինանսավորման լավագույն պայմաններ Ծրագրի ներքո ձեռք բերվող գույքերի լայն տեսականի Բիզնես ծախսերի կրճատման ճկուն հնարավորություն Կանաչ ներդրում բիզնեսի և բնության…
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք աղմկահարույց փոփոխությունների
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Պատմության, մշակույթի և պատմական միջավայրի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (սահմանադրական օրենք), Ընտանեկան օրենսգրքում…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար…
Կարդալ ավելինՆախագծով ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը
Նախագծի նպատակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում եւ իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ…
Կարդալ ավելին








