Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը «կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են, երկու բարեկամ երկրներ։ Ուզում եմ նշել, որ այս երկրները կապված են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապերով թե՛ քաղաքական, թե՛ ժողովուրդների առումներով։ Երկու երկրների ղեկավարները՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, իսկապես ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև, հատկապես վերջին ժամանակներում»,- ասել է նա։
Ըստ Քուրթուլմուշի, երկու երկրների նախագահները բազմաթիվ ոլորտներում ընդհանուր նպատակների իրականացման սկիզբ են դրել, այդ թվում՝ համատեղ էներգետիկ նախագծերը և համագործակցությունը մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։
Սեպտեմբերի 25-ին Պուտինն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակին։ Այդ հանդիպման նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Քուրթուլմուշն ասել է, որ Էրդողանից «բարեկամական մաղթանքներով ուղերձ» է բերել Ռուսաստանի նախագահին։