Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը,  30-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Ինչպես   տեղեկացնում են  «Հայպետհիդրոմետում», Երեւանում  սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին, 3-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+15,

Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+24,

Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +21+23,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +19+24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+18։

Spread the love