Հոկտեմբերի 1-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: Օրակարգում է նաեւ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը, որը վերաբերում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի…

Կարդալ ավելին

Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած GWCC Interival ZT GmbH և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին  տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Գնել Սանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։ Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի…

Կարդալ ավելին

Պապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը

Պապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը: Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր…

Կարդալ ավելին

«Հիմնական կենսաապահովման դասընթաց Խարբերդի մասանագիտակցված մանկատան աշխատակիցների համար».ՀԿ

«Հիմնական կենսաապահովման դասընթաց Խարբերդի մասանագիտակցված մանկատան աշխատակիցների համար».ՀԿ

Ինչպես ասում են  ամենատարբեր իրավիճակներում վնասվածքներ ստանալու ռիսկից ապահովագրված չէ մեզանից ոչ ոք, իսկ կյանք փրկելու համար երբեմն մեկ վայրկյանն էլ չափազանց կարևոր է, հատկապես այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենան ուշանում է: Ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին տիրապետելը պարտադիր է հատկապես նրանց համար, ում աշխատանքը կապված է երեխաների հետ: Հենց այս պատճառով էլ օրերս ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատուն էին այցելել «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության գործընկեր «Medical Response Armenia»-ի մասնագետներ Նայիրի Կարապետյանն ու Լինն…

Կարդալ ավելին

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող hանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։ Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։        

Կարդալ ավելին

Կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին. Նախատեսվում է 5.6 % տնտեսական աճ

Կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին. Նախատեսվում է 5.6 % տնտեսական աճ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Վահե  Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, w8 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 83 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 10, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 7, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ…

Կարդալ ավելին

ՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1,3 մլրդ դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։ ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։ Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։ Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 387.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.20 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  518.41 դրամ (աճել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.18 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-429 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։        

Կարդալ ավելին
1 … 265 266 267 268 269 … 557