ՀՀ ՆԳՆ-ն 1,3 մլրդ դրամով 67 հատ էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1,3 մլրդ դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։

ՆԳՆ–ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։

Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։

Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ լիցքավորմամբ կլինի 450-476 կմ։ Մեքենաների գույնը սև է:

Spread the love