Որոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը(տեսանյութ)

Որոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը(տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 9…

Կարդալ ավելին

Բացահայտվել է հանցագործության 223 դեպք. Գրանցվել է 31 ավտովթար, վիրավորվել է 58 մարդ

Բացահայտվել է հանցագործության 223 դեպք. Գրանցվել է 31 ավտովթար, վիրավորվել է 58 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝…

Կարդալ ավելին

Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ. Բայրամով

Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ. Բայրամով

ՀՀ Սահմանադրությունում եւ իրավանորմատվային այլ ակտերում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, դա, իր հերթին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավոման ամենալուրջ սպառնալիքն է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Report-ը։ Բայրամովը տեղեկացրել է սերբ գործընկերոջը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի քայլերի եւ այն դրական քայլերի մասին, որոնք կատարվում են երկու երկրների միջեւ սահմանազատման հարցում։ Բայրամովը նաեւ հայտնել է, որ Հայաստանի…

Կարդալ ավելին

Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կարմրուկով վարակման մեկ դեպք. ընդհանուր թիվը 549 է

Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կարմրուկով վարակման մեկ դեպք. ընդհանուր թիվը 549 է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 549 դեպք, որից 329-ը՝ երեխա, 220-ը՝ մեծահասակ: Oգոստոսի 26–ից սեպտեմբերի 2-ը հաստատվել է կարմրուկով վարակման մեկ դեպք, մեկ անձ հոսպիտալացվել է:        

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դոհայում անդրադարձել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դոհայում անդրադարձել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ: Կողմերը նաև տեղեկատվություն են փոխանակել Հարավային…

Կարդալ ավելին

Բելգիան և Ռումինիան Եվրահանձնաժողովում պաշտոնների համար կանանց են առաջադրել

Բելգիան և Ռումինիան Եվրահանձնաժողովում պաշտոնների համար կանանց են առաջադրել

Բելգիան դարձել է ԵՄ միակ երկիրը, որը չի տեղավորվել բարձրաստիճան պաշտոնյաների միջև գենդերային հավասարակշռություն ապահովել փորձող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի սահմանած վերջնաժամկետում, հայտնում է Euronews-ը։ Բելգիան իր արտաքին գործերի և առևտրի դաշնային նախարար Հաջի Լահբիբի թեկնածությունը կառաջադրի Եվրահանձնաժողովում պաշտոնի համար, որը կրկին կգլխավորի Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայտարարությունը X սոցիալական մեդիայի հարթակում հաստատել է ցենտրիստական ​​բարեփոխումների շարժման (MR) նախագահ Ժորժ-Լուի Բուշեզը: Լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռումինիան իր թեկնածուին փոխարինել է…

Կարդալ ավելին

Հայ-թուրքական կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում. Լավրով

Հայ-թուրքական կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում. Լավրով

Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ «Ղարաբաղյան հիմնախնդիրը, որը լուծվել է Հայաստանի ղեկավարության կողմից 2022 թվականի վերջին, որը Եվրամիության մասնակցությամբ ստորագրել է համաձայնագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվում են 1991 թվականի սահմանները, որոնց կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը…

Կարդալ ավելին

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները: Հարցը հանձնաժողովում ներկայացրել…

Կարդալ ավելին

Իսրայելի ավիահարվածը Լիբանանի հարավում սպանել է ՄԱԿ-ի աշխատակցին

Իսրայելի ավիահարվածը Լիբանանի հարավում սպանել է ՄԱԿ-ի աշխատակցին

Երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, այդ թվում՝ սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանագրային աշխատակիցը, հայտնում է Reuters-ը: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել հարավային ծովափնյա Նակուրա քաղաքում ավտոմեքենայի վրա իսրայելական հրաձգության հետևանքով: ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, հայտնել է, որ զոհերից մեկը գործակալության հետ պայմանագիր կնքած մաքրման ընկերության աշխատակից է: «Կապալառուի աշխատակիցը և մեքենայի մեկ այլ ուղևոր, որը ինչպես մենք հասկանում ենք, որ այցելում էր…

Կարդալ ավելին

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ. Փաշինյան

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա  առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: Վստահ եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակցության հետագա զարգացմանը: Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ…

Կարդալ ավելին
1 268 269 270 271 272 546