Ալիեւը Երեւանի խաղաղության նախաձեռնությունն անվանել է «պարզունակ» եւ «անհամարժեք»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խաղաղության համաձայնություն ստորագրելու Երեւանի առաջարկը արդեն համաձայնեցված հոդվածների տեսքով անվանել է «պարզունակ» եւ «անհամարժեք»։

Այս անզուսպ եւ բավական անտաշ հայտարարությունը հնչել է Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում։

«Հայաստան մեր առաջին նախագծի ուղարկման պահից առ այսօր տեղի են ունեցել մեկնաբանությունների տասնյակ փոխանակումներ։ Մի քանի ամիս անց մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ եւ արագ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն բան հակառակն է։ Մենք ստիպած էինք սպասել 70 օր, մինչ կստանայինք նրանցից վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Այսինքն՝ այդքան պարզունակ եւ անհամարժեք քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- հայտնել է Ալիեւը՝ ավելացնելով, որ «մի շարք պահեր» հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»։

Spread the love