Իսրայելական բանակի ստորաբաժանումները Գոլանի բարձունքներում սահմանային գիծը հատել են մոտ 300 մետրով։ Այս մասին հայտնում է Today in Israel-ը՝ հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին։
Նշվում է, որ զինվորականները տանկերի, բուլդոզերների և այլ զինտեխնիկայի աջակցությամբ սկսել են խրամատ փորել և ամրությունների գիծ ստեղծել, ինչպես նաև դիտակետեր։