Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել։ Այս մասին գրում է FIP–ը։ Կայքը,. Մասնավորապես, նշել է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային…
Կարդալ ավելինԻրավունք
Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր
Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի
Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ «Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման…
Կարդալ ավելինԱմիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են. Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25% Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ Քանակը՝ 25,000 հատ Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ-ն Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով
Թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մարտահրավերներն ուսումնասիրելու և ոլորտի բարելավմանն ու սպառողների շահերի հուսալի պաշտպանությանն ուղղված արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբն ուսումնասիրում է շուկայի կարգավորման մոտեցումները՝ շուկայի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար առավել կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունը և ոլորտի արդյունավետությունը։ Այս աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ կյանքի…
Կարդալ ավելինՆշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…
Կարդալ ավելին«DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ
Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։ Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ…
Կարդալ ավելին«Արտաշատ» բկ-ի տնօրենի պերճանքն ու թշվառությունը
«Արտաշատ բկ» տնօրեն՝ Հայկ Հովհաննիսյանը չի հանձնել հերթական /ատեստավորման/ քննությունը , որպեսզի վերանշանակվի տնօրենի պաշտոնում: Այդ մասին տեղեկացանք ըստ տարածված լուրերի: Առողջապահության նախարարությունից մեր տեղեկությունը ոչ հաստատեցին , ոչ էլ հերքեցին: Իսկ Հովհաննիսյանը պարզվեց այս ընթացքում արձակուրդում է:Հիշեցնենք , որ վերջինս «Մասիս բկ» տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում նախքան Արտաշատում նշանակվելը՝ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ըստ նույն աղբյուրի Հովհաննիսյանը աչքի չէր ընկնում՝ Արտաշատում 1.Որպես տնօրեն իր կառավարչական հմտություններով , չէր կարողանում այդ խոշոր կլինիկան ղեկավարեր:…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչները Աբու Դաբիում մասնակցել են CIS Travel Marketplace միջոցառմանը
Հայաստանի ներկայացուցիչները Աբու Դաբիում մասնակցել են CIS Travel Marketplace միջոցառմանը Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը (DCT Abu Dhabi) Ալ-Այն մարզում անցկացրել է CIS Travel Marketplace բացառիկ միջոցառումը, որը համախմբել է Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչների, ինչպես նաեւ Աբու Դաբիի 62 գործընկերների՝ հյուրանոցների, տեսարժան վայրերի և տուրօպերատորների ղեկավարների: Նախաձեռնությունը դարձել է DCT Abu Dhabi-ի երկարաժամկետ ռազմավարության մի մասը՝ առանցքային շուկաների հետ համագործակցությունն ամրապնդելու և Էմիրություն զբոսաշրջային հոսքը ընդլայնելու համար: Վերջին…
Կարդալ ավելին









