Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խուլիգանության, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, ավազակության, համակարգչային…

Կարդալ ավելին

ԱԱԾ-ին հատկացվեց լրացուցիչ 409 մլն դրամ, որ ավելի արդյունավետ աշխատեն

ԱԱԾ-ին հատկացվեց լրացուցիչ 409 մլն դրամ, որ ավելի արդյունավետ աշխատեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով հատկացված կառավարության  պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել Հայաստանի ԱԱԾ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը  պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Այս որոշման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:        

Կարդալ ավելին

Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի անվամբ քաղաքացուհի Ս․Մ-ի կողմից բերված հանձնուքը։ Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի…

Կարդալ ավելին

Ռուսաստանիցներին խուլիգանության համար կներառեն «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» ցուցակում

Ռուսաստանիցներին խուլիգանության համար կներառեն «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» ցուցակում

ՌԴ Պետդուման քննարկում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել «ահաբեկիչների» եւ «ծայրահեղականների» ցուցակում ֆիզիկական անձանց ներառման հիմնավորումները, տեղեկացրել է The Moscow Times-ը։ Նախագծի ընդունման դեպքում ցուցակում կմտցվեն այն քաղաքացիները, որոնք կատարել են հանցագործություններ՝ նախատեսված ՌԴ ՔՕ 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի կամ սոցիալական որեւէ խմբի հանդեպ ատելության կամ թշնամանքի մոտիվներով)։ Ցուցակում…

Կարդալ ավելին

50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

Հուլիսի 8-ին ավարտվեց 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։ Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 553 540 դրամ: Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20…

Կարդալ ավելին

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը աղետների ռիսկի կառավարման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում.տեսանյութ

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը աղետների ռիսկի կառավարման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում.տեսանյութ

  Հուլիսի 12-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն: Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված ամուր և բարեկամական-գործընկերային հարաբերությունները: Վահե Ղազարյանը նշել է, որ ՆԳ նախարարությունում հաջողությամբ շարունակվում է նախանշված բարեփոխումների ընթացքը, և հատուկ շնորհակալություն…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու նոր որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ը քննել է «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» և «Սաադաթ Ջահանգիրն ընդդեմ Ադրբեջանի» գործերը։ Այս դատական ​​գործերը կապված են տեղական իշխանությունների կողմից դիմողների ազատ տեղաշարժի (երկրից հեռանալու) իրավունքի արգելքի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հայցվորները՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Սաադաթ Ջահանգիրը և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, իրենց հայցերում նշել են, որ արգելքը համարում են անօրինական։ Բացի այդ, նրանք ընդգծել են, որ սպառվել են իշխանությունների…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

ՆԳ նախարարը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում  (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։        

Կարդալ ավելին

Բոլորի ինքնազգացողությունը վատացել է ընթրելուց հետ. ինչ են կերել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մահացած երեխան

Բոլորի ինքնազգացողությունը վատացել է ընթրելուց հետ. ինչ են կերել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մահացած երեխան

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների թունավորմանը: «2024 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին՝ ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում, շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և…

Կարդալ ավելին

Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ

Մեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում ենք: Այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։        

Կարդալ ավելին
1 284 285 286 287 288 546