Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացմանը:Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցիբացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում. «Մեսրոպ Մաշտոցը ոչ…
Կարդալ ավելինԻրավունք
Մեր պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային
Ավարտվեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։ Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացվել են…
Կարդալ ավելինԱշխարհում ավելի քան 400 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ – ՅՈւՆԻՍԵՖ
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից ավելի քան մեկը, այն է՝ 417 միլիոն երեխա, զրկանքներ ունի առնվազն երկու կենսական ոլորտում, ինչը վճռորոշ է նրանց առողջության, զարգացման և բարեկեցության համար, ասվում ՅՈւՆԻՍԵՖ-ի ամենամյա հեղինակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը: «Երեխաների վիճակն աշխարհում 2025 թ.՝ մանկական աղքատությունը վերացնելը մեր համընդհանուր պարտավորությունն է» զեկույցը հիմնված է 130-ից ավելի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տվյալների վրա, որը գնահատում է երեխաների բազմաչափ աղքատությունը՝…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից; Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:
Կարդալ ավելինԹվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում
Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…
Կարդալ ավելինԼրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել է 1.97 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՍպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց
Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից մասնավորապես հայտնել են. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»։
Կարդալ ավելինԵռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նման կերպ նա այդ հայտարարությունն արել է Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։ «Մանրամասն…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով
Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…
Կարդալ ավելին









