Արամ Խաչատրյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Արամ Խաչատրյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փաշինյանը այս որոշումը ստորագրել է այսօր:        

Կարդալ ավելին

Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած

Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած

Կառլոս Զառագոզաին որոնվում է որպես անհետ կորած: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Կարդալ ավելին

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել

ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին ասել է, որ զենքով բռնությունը Միացյալ Նահանգներում դարձել է հանրային առողջության ազգային ճգնաժամ, հաղորդում է HealthDay-ը: «Այսօր, առաջին անգամ մեր գրասենյակի պատմության մեջ, ես հրապարակում եմ գլխավոր վիրաբույժի առաջարկությունները հրազենային բռնության վերաբերյալ: Այն նկարագրում է հրատապ սպառնալիքը, որը հրազենային բռնությունը ներկայացնում է մեր երկրի առողջության և բարեկեցության համար, ասել է դոկտոր Վիվեկ Մուրթին առողջապահական նոր ուղեցույցները հրապարակող ուղերձում: «Որպես բժիշկ՝ ես մոտիկից տեսել եմ հրազենային բռնության հետևանքները: Սրանք մայրեր և…

Կարդալ ավելին

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական  համալսարանի հետ

Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ: Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ: Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին/տեսանյութ/

ՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին/տեսանյութ/

Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ,…

Կարդալ ավելին

Կիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ/տեսանյութ/

Կիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ/տեսանյութ/

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները…

Կարդալ ավելին

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր  նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովր­դա­կան Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմի­տեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպա­տակ­ներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հար­կումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համա­ձայնագիրը։ Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա…

Կարդալ ավելին

Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար

Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար

Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։ Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103 095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923…

Կարդալ ավելին

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 509 հազար 906 ուղևոր

Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 509 հազար 906 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 509 հազար 906 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 774-ը երեք վագոնանի, 1160-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Կատարողականը կազմել է 100,5 %։        

Կարդալ ավելին
1 288 289 290 291 292 546