Երևանում անհնազանդության ակցիաների 273 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանութունը։ «Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնեցին ՆԳՆ–ից։ Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ…
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանում կպատժեն հարկատուների ճիշտ չներկայացրած տեղեկությունների համար
Հայաստանում հարկատուների կողմից ճիշտ չներկայացված տեղեկությունների համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Այս մասին Ազգային ժողովում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ, մայիսի 22-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը։ Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է մտցնել վարչական պատասխանատվություն ոչ ճիշտ կամ ոչ ստույգ տեղեկատվական աղյուսակներ լրացնելու համար, որոնք ուղիղ կապ չունեն հարկերի հաշվարկման հետ, բայց էական նշանակություն ունեն վերլուծական աշխատանքի համար, որը կատարում են հարկային մարմինները։ Սպասվում է, որ այս…
Կարդալ ավելինԱրման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Կարդալ ավելին47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38–ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու , ինչպես նաև վերջինիս 47–ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են…
Կարդալ ավելին2024-ի 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2024թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 433 անձնագիր, սակայն…
Կարդալ ավելինՎնաս պատճառելու դիտավորությամբ կրակել էր համաքաղաքացիների մեքենաներին ու փախել
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ իրացնելով մայիսի 9-ին ստացված օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 9-ի ժամը 20.30-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ հրազենով կրակոց է արձակել համաքաղաքացի 24 և 57 տարեկան երկու համաքաղաքացիների կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի: Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի…
Կարդալ ավելինԿալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տեղեկություններ են փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ս․-ն բժշկական հետազոտություն անցնելու պատրվակով տեղափոխվելու է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, և այնտեղ նրան փոխանցվելու է թմրանյութ։ Քրեակատարողական ծառայողները ոստիկանության Վաղարշապատի ՔՀԲ աշխատակիցների հետ համատեղ, ըստ սահմանված կարգի, խուզարկել են բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի սենյակը, որի արդյունքում հատակից հայտնաբերել են կաուչուկից պատրաստված, կասկածելի…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները: Հավաքների ազատության իրավունքն…
Կարդալ ավելին«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Ուսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է: Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է: Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, վստահված գույքը հափշտակելու և խուլիգանության՝ 3-ական, թմրանյութի իրացման՝ 2, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,…
Կարդալ ավելին







