Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…
Կարդալ ավելինԻրավունք
Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը․ խախտելու դեպքում նախատեսվում է խիստ պատասխանատվություն
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու…
Կարդալ ավելինՄոսկվան արձագանքել է Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու Վարշավայի որոշմանը
Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակմանը ի պատասխան՝ Մոսկվան կրճատելու է ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Որպես փոխադարձ միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը», – ասել է ռուս դիվանագետը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեհաստանը փորձում է զրոյացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և Մոսկվան այդ առիթով կարող է միայն ափսոսանք հայտնել։ «Լեհաստանի հետ…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. Զոհվել է 3, վիրավորվել՝ 31 մարդ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 18-19-ը բացահայտել են 148 հանցագործություն: Մասնավորապես՝ 48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,…
Կարդալ ավելինԼևոն Ռուբինյանը ամփոփում է Ամիօ բանկի գործունեության 2 տարին.Տեսանյութ
Ամիօ բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանը Ամիօ բանկի գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում խոսել է բանկի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագայի պլանների մասին։ Իր խոսքում Լևոն Ռուբինյանը նշել է, որ Ամիօի գլխավոր ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է։ Բանկի հանդեպ բարձր վստահության ցուցիչ է նաև ավանդների մեծ պորտֆելը․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջատարներից է։ Ամիօ բանկի առաջատար պրոդուկտներից է նաև AMIO Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ…
Կարդալ ավելինԱմիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Ամիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլև օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ և բանկն իր գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը. ● Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչև 100,000-ի, ● Ընդհանուր տրաֆիկը՝ մինչև 200,000 այցելության ամսական։ Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից մեկը՝ թե´ բանկային…
Կարդալ ավելինԱմիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
Աշնան լավագույն կադրերը սկսվում են ճանապարհից՝ քո մեքենայի ղեկին: Ամիօ բանկն առաջարկում է պարզ և արագ ավտովարկ՝ առանց միջնորդավճարների, որը թույլ է տալիս ձեռք բերել մեքենա ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից: Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` • Կանխավճար` սկսած 10%-ից • Տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -18,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ • Կանխավճար` սկսած 20%-ից • Տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-19.3%) Եթե կանխավճարը 50% և ավելի է, ապա ավտովարկ…
Կարդալ ավելինԵրևանի պարեկները հայտնաբերել են ավելի քան 150 փաթեթ թմրանյութ
Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։ Ժամը 1.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին: Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։ Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա…
Կարդալ ավելինԿոմիտասի անվան պետական կամերային երաժշտության տանը տեղի կունենա վաստակաշատ երգչուհի Գոհար Խաչատրյանի մենահամերգը
Դեկտեմբերի 4 ին ժամը 19:00 Կոմիտասի անվան պետական կամերային երաժշտության տանը տեղի կունենա վաստակաշատ երգչուհի Գոհար Խաչատրյանի մենահամերգը, այտ հսմերգով ետգչուհին հրաժեշտ է տալիս բեմական գործունեությանը, համերգը լի է ամակնկսլներով։ Ծրագրում Շուբետդ-Ավե Մարիա Սայաթ Նովա – Յիս կանչում իմ լալանին և շատ – շատ հիանալի երգեր:
Կարդալ ավելինԷլէներգիայի սակագինը կարող էինք իջեցնել, բայց ամեն ընտանիքի համար կազմելու էր ամսական 40-50 դրամ. ՀԾԿՀ նախագահ
ՀԾԿՀ նիստին նախորդող օրերին քաղաքական ակցիաներ, ֆլեշմոբեր էին կազմակերպում, թե պարոն Մեսրոպյան, սակագինը իջացրու և այլն. Սա կեղծ հարցապնդում է։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ «Նույնիսկ այստեղ ելույթ ունեցողներից ՀԿ–ներից մեկը, ի զարմանս ինձ, որ իրենք տարիներ շարունակ նստած են լինում մեր նիստերին, բայց այսպիսի պրիմիտիվ, սխալ և ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ Տաշիր ընկերությունը կամ «ՀԷՑ» փակ բաժնետիրական…
Կարդալ ավելին








