Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

  Պատկերը դարձրո՛ւ իրականություն․ հասիր նպատակներիդ ընդամենը մի քանի րոպեում՝ ինքնուրույն ձևակերպելով  օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում։ AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ ● Մրցունակ տոկոսադրույք՝ սկսած տարեկան անվանական 15%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08%-19.79%) ● Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ ● Առանց միջնորդավճարների ● Արագ և հարմար գործընթաց․ վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, գումարը հաշվին հասանելի է դառնում անմիջապես: Օնլայն վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր դեռևս Ամիօ բանկի հաճախորդ չեն։…

Կարդալ ավելին

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը  կմնան Հայաստանում

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը  կմնան Հայաստանում

  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Սարոյանական գույներ․ բառերից  անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից: «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից: Ցուցադրվել է նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և…

Կարդալ ավելին

Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու մեխանիզմի շուրջ

Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու մեխանիզմի շուրջ

Երկարատև և լարված բանակցություններից հետո Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մեխանիզմը։ Այս մասին հայտարարվել է Եվրախորհրդի կայքում։ Համաձայնագրի համաձայն՝ 60 միլիարդ եվրո կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ 30 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի բյուջետային ծախսերին։ Եվրամիությունը կծածկի վարկի տոկոսները։ Ուկրաինան պարտքը կմարի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը վճարի փոխհատուցումը։ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել ֆինանսավորմանը. մնացած 24 անդամ պետությունները կներդնեն միջոցներ։ Կիևը նախատեսվում է ստանալ առաջին տրանշը 2026…

Կարդալ ավելին

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Մոսկվայի դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ելնելով նրանից, որ վերջին տարիներին մեր շփումները բարձրագույն՝ քաղաքական և խորհրդարանական մակարդակներում, զարգացել են կայուն ու բավականին ինտենսիվ կերպով։ Մենք շահագրգռված ենք դրանում։ Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը։ Տեսնում ենք, թե որքան բարդ է դասավորվում իրավիճակը Հարավային Կովկասում», – ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ «Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են այն որոշումների…

Կարդալ ավելին

սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ` ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը

սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ` ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում ՝ ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։ Պայմանագրերը կնքման ընթացքում են։ Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում։        

Կարդալ ավելին

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր

Փետրվարի 2-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պահեստավորում և իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ և գունավոր խմիչքներ։ Ժամը 13.40-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Բյուիկ» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու…

Կարդալ ավելին

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով

  Amio Bank-ը շարունակաբար զարգացնում է AMIO Mobile հավելվածը՝ դարձնելով օգտատերերի փորձառությունն ավելի հարմարավետ։ Հավելվածը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործարքները ցանկացած վայրից: Նույնիսկ բանկի հաճախորդ դառնալու համար մասնաճյուղ այցելելու կարիք չկա․ հավելվածում ներդրված է արագ և պարզ գրանցման գործընթաց, որի շնորհիվ կարելի է միանգամից անցնել նույնականացում և դառնալ բանկի հաճախորդ։ Ի դեպ, 2025 թվականի հուլիսի 1-ից Amio Bank-ի նոր հաճախորդները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք իրենց քարտերով ՀՀ-ում կատարված առցանց գնումների, իսկ արտասահմանում՝…

Կարդալ ավելին

Հայտարարություն․ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում

Հայտարարություն․ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում

Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներով վերջիններս ծանուցվելու են ՀՀ սահմանային անցակետերում՝ ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ։ Տեղեկացնում ենք նաև, որ օտարերկրացու տվյալները ներբեռնվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները

  Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները: ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով երեխաներին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության և աշխատանքային իրավունքների, ինչպես նաև առցանց միջավայրում երեխայի անվտանգության վերաբերյալ հարցեր: Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի…

Կարդալ ավելին

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են…

Կարդալ ավելին
1 29 30 31 32 33 539