ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում։        

Կարդալ ավելին

Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. չկան երեխաների համար հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ

Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է. չկան երեխաների համար հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում կենսական նշանակության դեղամիջոցների և մանկական կերերի սղությունն ավելի է զգացվում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի պաշտոնական տեղեկագրում: Այս պահի դրությամբ, ի թիվս բազմաթիվ դեղատեսակների, զգալիորեն պակասում են կաթնախառնուրդները, մանկական տակդիրներն ու հակաբիոտիկները։ Բացակայում են հատկապես մինչև 6-7 տարեկան երեխաների համար հեղուկ հակաբիոտիկները և ջերմիջեցնող դեղերը։ Բացակայում են նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցները, ինսուլինի ներարկիչները։ Ինչ է դա նշանակում: Ադրբեջանի կողմից…

Կարդալ ավելին

Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: Նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն  այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ ու լրացումներ է նախատեսվում կատարել ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման…

Կարդալ ավելին

Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, եւ այցը կարելի է պատմական համարել: «Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր…

Կարդալ ավելին

Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր …

Կարդալ ավելին

Ծայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին»

Ծայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին»

Հրեա ծայրահեղականները երեկ՝ հունվարի 11-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։ «Առաջին անգամն է, որ նման գրություններ են թողնում հայկական վանքի պատերի վրա։ Մենք Ոստիկանությունում բողոք ենք ներկայացրել։ Ոստիկանն առավոտյան եկավ, Պատրիարք Հայրը իր վրդովմունքն ու դատապարտող խոսքն ասաց։ Սպասում ենք, որ Ոստիկանությունը ձերբակալի այս արարքը կատարողներին եւ համապատասխան գործընթաց սկսի»,- նշեց Տեր…

Կարդալ ավելին

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արցախի կյանքի ճանապարհն արդեն մեկ ամիս է՝ փակ է. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել է Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ եւ որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ: Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության իշխանությունները ներմուծել են պարենի կտրոնային համակարգ։ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման միակ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները

Ադրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները

Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Նշենք, որ Հայաստանից Արցախ մտնող՝ ֆիքսված ինտերնետ կապի մալուխները անցնում են այն տարածքով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։ Հիշեցնենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ…

Կարդալ ավելին

Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղերի շրջանառության ոլորտում որոշակի վերահսկողություն իրականացնելով, անօրինական ներկրված, չգրանցված, ժամկետանց, կեղծ դեղերի վաճառքը հնարավորինս կանխելն ու ռիսկերը նվազեցնելը: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Գործող…

Կարդալ ավելին

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին:Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ…

Կարդալ ավելին
1 363 364 365 366 367 432