News am-ի փոխանցմամբ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղեւորահոսքը կազմել է 4 մլն 675 հազար 270 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 4 մլն 598 հազար 337 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 76 933 մարդ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի 9 ամիսների արդյունքներով երկրի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է գրեթե 4,2 մլն մարդ:
Պարզվում է՝ մեկ ամսվա ընթացքում ուղեւորահոսքն աճել է մոտ 200 հազար մարդով կամ 11%-ով։
Եթե այս աճի տեմպերը շարունակվեն, ապա այս ցուցանիշը տարեվերջին կարող է մոտենալ և նույնիսկ գերազանցել ուղևորահոսքի 5 միլիոնի շեմը։
Արամ Դանիելյան