Կոսովոն ծրագրում է մոտ օրերս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնել: «Մենք պատրաստ ենք Կոսովոն տանել դեպի նոր հետագիծ»,- POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Կոսովոյի եվրաինտեգրման հարցերով առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին։ Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը երկար է եւ պահանջում է տարիների կանոնակարգային փոփոխություններ, ինչպես նաեւ տնտեսական եւ դատական բարեփոխումներ: Իսկ Կոսովոյի դեպքը հատկապես ծանր է ԵՄ-ի համար։ ԵՄ հինգ անդամներ՝ Կիպրոսը, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Իսպանիան, դեռեւս չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Բիսլիմին ասել է, որ հասկանում…
Կարդալ ավելինԻրավունք
Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել հարմարեցումների իրավունքի իրացման համար
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը»։
Կարդալ ավելինՄահացել է երգչուհի Շերի մայրը
Երգչուհի Շերի կյանքում վատ ու դժվար շրջան է։ Մահացել է երգրուհու մայրը։ Նա 96 տարեկան էր։ Այս մասին Շերը հայտնել է իր Twitter-յան էջում։ «Մայրս հեռացավ», – գրել է նա։
Կարդալ ավելինՄիջազգային համաձայնագրերով մեր երկրին կհատկացվեն 100 մլն եվրո եւ 100 մլն դոլար գումարների չափով ֆինանսական միջոցներ
«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն եվրո՝ երկու մասնաբաժիններով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ֆինանսների փոխնախարարը նշել է նաեւ, որ նախատեսված ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման պահանջով: Նշվել է նաեւ, որ առաջարկվում է 2022 թ. համար կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումն իրականացնել գործող օրենքի համապատասխան հոդվածի համաձայն: Հիմնական զեկուցողին հարցեր չեն ուղղվել: Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկել եւ…
Կարդալ ավելինԱնվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռեւս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել…
Կարդալ ավելինՕրենսդրական փոփոխություններով առաջիկայում կկազմավորվի ՀՀ ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը համաձայն անցումային ժամանակացույցի: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Նշվել է, որ Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական…
Կարդալ ավելինԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԵՐԵՔ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն էր:Արարատի մարզում տարիներ շարունակ կարիքավոր խմբերին օժանդակություն ցուցաբերած «Արտաշատ իրավապաշտպան »ՀԿ ղեկավար Արուս Հովհաննիսյանը հաշմանդամների օրը կարևորելով կրկին այցելել է այս անգամ Արտաշատի տարածաշրջանի մի շարք գյուղական բնակավայրեր և հաշմանդամներին՝ նվերներ հանձնել ու հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով:Այդ մասին մենք տեղեկացանք ՀԿ անդամներից: Սեփական լրատվություն.
Կարդալ ավելինԽորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է
Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի եւ ժամկետների սահմանմամբ: ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից…
Կարդալ ավելինՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել եւ դարձնել առանձին մարմին: Արմեն Գրիգորյանն ընդգծել է,…
Կարդալ ավելին