Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն աննշան էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 403.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (նվազել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.37 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 425-434 դրամով, վաճառվում է 437-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.10-4.42 դրամով, վաճառվում է 4.52-4.65 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 432-434 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35-4.40 դրամով, վաճառվում է 4.45-4.48 դրամով:

Spread the love