Դեկտեմբերի 12-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Տեղ-տեղ կլինի մառախուղ, քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ, առավոտյան ժամերին ցածրադիր վայրերում կնկատվի մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+8,
Տավուշում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,
Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+9։