««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարդալ ավելինԻրավունք
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների` ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ…
Կարդալ ավելինԲնակարանների վարձերի գները վերջին 1 ամսում կրկնակի աճել են. աճը գրանցվել է Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում
Հայաստանում բնակարանների վարձերի գները վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 40-50 տոկոսով։ Այս մասին տեղեկացանք «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Սերոբյանը։ «Բնակարանների սակավաթիվ լինելու արդյունքում այս պահի դրությամբ ունենք արդեն իսկ աճած գների վրա նորից աճ՝ կրկնակի, եռակի։ Այս պահի դրությամբ հիմնական աճը գրանցվել է Արաբկիր, Կենտրոն համայնքներում եւ դրան մոտ համայնքներում»,- նշեց Անի Սերոբյանը։ Սերոբյանն ասաց, որ Կենտրոն համայնքում մեկ կամ երկու սենյականոց բնակարանի վարձակալության գները սկսվում են 1200 դոլարից. «Եթե խոսում…
Կարդալ ավելինԿենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին․ ֆիննախ
Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ընդ որում, տարեսկզբին նախատեսված է պետական ծառայողների աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Անդրադառնալով ինֆլյացիայի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ ԿԲ-ն ջանքեր է գործադրում՝ այն նորմայի սահմաններում պահելու համար։ «8,6 տոկոս ինֆլյացիան այդքան էլ մեծ ցուցանիշ չէ Հայաստանի համար, եթե համեմատենք հարեւան երկրների հետ»,-կարծում է ֆինանսների նախարարը։
Կարդալ ավելինԱՐԱՐԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՝ ՏԵՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոշարք)
Արարատում այսօր կրկին օրը հագեցած էր հավաքվել էին համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ Արարատ քաղաքի 92-րդ հոբելյանական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից: Իսկ անկախ ամեն ինչից մենք կարծում ենք,որ հատկապես տեղի քոլեջը ապացուցել է տարիներ շարունակ, համարվում է Արարատի մարզի կրթամշակույթային հենասյուններից մեկը իսկ մշակույթի,արվեստի,առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը նոր խթան է քաղաքի ուրույն դիմագիծը պահելու գործում:Ինչպես որ…
Կարդալ ավելինԱնընդունելի է համարվել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արթուր Հովհաննիսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են իտալացի վելուծաբանների, քաղաքագետների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վելուծաբանների եւ քաղաքագետների: Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները: Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կարեւորել միջազգային հասցեական…
Կարդալ ավելինԻրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել Է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ջերմությամբ է հիշում Թեհրանում հունիսին տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը: Նա ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարեւանային հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները: «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ…
Կարդալ ավելինՊՈՆՏՈՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ(ֆոտոշարք)
«progressarmeni.com»-ը ինչպես նախկինում անդրադարձել էր «ՊՈՆՏՈՍ» ծրագրին և նրա հետազոտությունների իրականացման գործընթացին , որն ուղղված է բնապահպանությանը և նրա միջավայրի բալանսավորմանը նպաստող քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով արտաքին ազդեցությունների ճնշումը նրա վրա՝(աղբ, մարդածին գործոններ և այլն):Դրա հետ կապված ծրագիրն իրականացնում է սեմինարներ, համաժողովներ, քննարկումներ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին(մարզեր, համայնքներ, բնապահպաններ ու սանողներ և այլն): Օրերս հերթական անգամ ծրագիրը հրավիրել էր «Ընդհանուր սահմաններ, Ընդհանուր լուծումներ» թեմայով ամփոփելու իրականացված աշխատանքները : Հիշեցնենք՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների…
Կարդալ ավելինՀարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից…
Կարդալ ավելին