«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ:
Անհատ խորհրդատուները հրավիրվում են՝ ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 18-ը` ժամը 18:00 (Երևանի ժամանակով):