Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ երրորդ մասնաճյուղը: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ և արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար:
«Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարևոր էր, հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլև յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի հաճախորդներին»,- շեշտում է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Հաղորդակցությունների վարչության պետ Մերի Հայրապետյանը: Նա վստահ է, որ Գյումրիում ևս բանկի հաճախորդները կգնահատեն վերաբացվող մասնաճյուղերի սպասարկման նոր միջավայրն ու հարմարավետ ձևաչափը:
«ԱՄԻՕՆ ազդարարում է թվային նոր ռազմավարության սկիզբը, որը մեկնարկում ենք վիդեոբանկ ծառայությամբ: Հեռավար սպասարկման նոր ծառայությունը թույլ է տալիս գրեթե բոլոր բանկային գործարքներն իրականացնել տեսազանգի միջոցով՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից»,- ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը թվարկեց նոր թվային պրոդուկտները, որոնցից հաճախորդները կարող են օգտվել հեռավար տարբերակով՝ ավանդային, վարկային պրոդուկտներ, խնայողական հաշիվ:
Վերաբացվող մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից