Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը…
Կարդալ ավելինԻրավունք
Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ…
Կարդալ ավելինՄիջազգային ֆինանսական շուկաները վստահում են Կառավարության վարած քաղաքականությանը
Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարեւոր իրադարձություն՝ առանձնացվել է եվրապարտատոմսերի թողարկման փաստը: Թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 3,875 տոկոս եկամտաբերությամբ: Ըստ զեկուցողի՝ միջազգային ֆինանսական շուկաները վստահությամբ…
Կարդալ ավելինՏափերականում ՏԻՄ ընտրության արդյունքները և քարոզարշավից դժգոհությունները
Ինչպես արդեն հայտն էր մարտի 27-ին տեղի ունեցան Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունն։ Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Արդյունքում ոչ մի…
Կարդալ ավելինՓաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային վիճակը կարգավորելու ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NEWS.am-ը տեղեկացնում է կառավարության աշխատակազմից։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու…
Կարդալ ավելինԽաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական…
Կարդալ ավելին«Ես հավատում եմ վերևն՝ Աստված ներքևում իմ ժողովրդին».ՍՊԱՐՏԱԿ ԹԱՐԹԻԿՅԱՆ
Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, վերջին շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ ապօրինություններ ըստ տարածված լուրերի հունվարից համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով: Պարզ ասած վերջինս ճնշումներ է իրականացնում պետական համակարգում աշխատող կադրերի նկատմամբ՝ մանկավարժներ, դպրոցի տնօրեններ , և այլն, սակայն այս գործում նա միայնակ չի գործում, նրան սատարում են մարզային խոշոր և միջին համակիր կուսակցականներ , Արտաշատից «որոշ հայտնի ընկերներ» և միասին տեռոր են սկսել ակնկալելով ամսի 27-ի հաղթանակի…
Կարդալ ավելինԱրցախում ադրբեջանական կողմի միջամտությամբ 3–րդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը
Արցախում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը։ Ձյան առատ տեղումների պայմաններում Արցախի շուրջ 120 000 բնակչությունը զրկված է կենսական նշանակություն ունեցող գազից։ Արցախում գազի մատակարարումը դադարեցվել էր դեռ մարտի 8–ին, երբ ժամը 1։00–ի սահմանում, ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել էր մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանական…
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան
Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ են…
Կարդալ ավելինԿվերադառնա արդյոք Ռուսաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը իր ելման դիրքին
Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված եւ հետագայում ընդլայնված ռուսական ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ առճակատումը կտրուկ սրվեց։ Մեկը մյուսի հետեւից հաջորդեցին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության (ինչպես նաեւ նրանց միացած մի շարք այլ պետությունների) պատժամիջոցների փաթեթները։ Մասնավորապես, արտասահմանում «սառեցվեց» Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը (մոտ 300 մլրդ դոլար), ռուսական մի շարք բանկեր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ հայտնվեցին, խնդիրներ առաջացեան երկիր արտարժույթի ներհոսքի հետ եւ այլն, եւ այլն: Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լուրջ սրումը…
Կարդալ ավելին