Իսրայելի պաշտպանության նախարարը երկար պատերազմ է կանխատեսում և սպառնում Հեզբոլլահին

Մեզ սպասվում են երկարատեւ մարտեր, սա բոլորովին այլ պատերազմ է, այն տարբերվում է նախկինում տեղի ունեցածից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի նիստում, հայտնում է Today in Israel-ը։

«Ով սպանել կամ առևանգել է ավելի քան 1500 Իսրայելի քաղաքացիների, երեխաների, կանանց, չի կարող շարունակել գոյություն ունենալ:

Մենք հարվածելու ենք թունելներին ու բունկերներին, կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: Մենք այնքան կհարվածենք, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնվել»:

Եթե ​​«Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահը սխալվի, նա կկնքի Լիբանանի ճակատագիրը, սպառնացել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Spread the love